|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Մոսկվան կոշտ արձագանք կտա Եվրամիության պատժամիջոցների 20-րդ փաթեթին. այդ պատասխանը կմշակվի Ռուսաստանի շահերին համապատասխան: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք կձեռնարկենք նաև պատասխան միջոցներ։ Դրանք կլինեն կոշտ։ Դրանք կմշակվեն և կիրագործվեն մեր շահերին համապատասխան», - ասել է նա ճեպազրույցի ընթացքում։
Ապրիլի 23-ին Եվրոպական միությունը պաշտոնապես հաստատել է Ուկրաինային 90 մլրդ եվրո վարկի տրամադրումը և Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների հերթական՝ 20-րդ փաթեթի ընդունումը: Նոր պատժամիջոցների ցանկում ներառվել է 46 լցանավ, 60 ընկերություն, 117 ֆիզիկական անձ:
Ապրիլի 22-ին Կիևին 90 միլիարդ եվրո վարկի տրամադրմանը և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթին հավանություն էին տվել Եվրամիության դեսպանները: Դա տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ Ուկրաինան վերսկսել էր «Դրուժբա» խողովակաշարով ռուսական նավթի մատակարարումը, և Հունգարիան հանել էր իր վետոն։