|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մինչև Ամանոր «Ռոբերտ Սահակյանց» փրոդաքշընը կթողարկի KilDim-ի նոր սերիա: Yerkir.am-ի հետ զրույցում ընկերության տնօրեն, մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը նշեց, որ նոր սերիան կլինի մի քիչ ավելի ֆանտաստիկ և մի քիչ ավելի կոպիտ:
Հարցին, թե ի՞նչ թեմայի է այս անգամ անդրադարձ կատարելու մուլտֆիլմը, Սահակյանցը պատասխանեց. «Ադրբեջանի ներքին խնդիրներին է անդրադարձ կատարվելու: Մինչև Ամանոր մեկ սերիա լույս կտեսնի, իսկ հաջորդը 2017-ին կլինի: Գործընթացը չենք կանգնեցրել, ուղղակի զբաղվածության խնդիր է: Բացի այդ` չենք ուզում չափից ավելի լինի, որ չկորցնեն հետաքրքրությունն ու արդիականությունը, ինչպես նաև մեր մարդկային ռեսուրսը թույլ չի տալիս ավելին անել. նախագծի մասին միշտ էլ մտածում ենք»: