|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այս օրերին «Ռոբերտ Սահակյանց» փրոդաքշըն»-ն արդեն երեք բլից Kildim է կյանքի կոչել` արձագանքելով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին:
Yerkir.am-ի հետ զրույցում «Ռոբերտ Սահակյանց» փրոդաքշըն»-ի տնօրեն, մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը նշեց, որ հենց հիմա էլ աշխատում են ևս մեկ բլիցի վրա, որը երեկոյան արդեն պատրաստ կլինի:
«Ծրագրում էինք մեծ սերիա նկարել` 3-4 րոպեանոց մի ֆիլմ, ու արդեն սցենարի վրա էինք աշխատում, ուղղակի դեպքերն այնպիսի ընթացք ունեցան, որ որոշեցինք կարճ սերիաներ ունենալ, որպեսզի արագ արձագանքենք դեպքերին: Մեծ սերիայի վրա 2 շաբաթից ավելի կաշխատեինք, այն արդեն ակտուալ չէր լինի, իսկ այս` բլից սերիաները նոր` ամբողջական սերիայի մաս չեն կազմելու: Բլիցների նպատակը կոնկրետ այս դեպքերին արձագանքնելն է, այսօր ևս մեկ` 20 վայրկյանանոց սերիա դուրս կգա»,- ասաց Սահակյանցը:
Նա նշեց նաև, որ հետո մի փոքր դադար կվերցնեն` տեսնեն, թե դեպքերն ինչ ուղղությամբ են զարգանում, և նոր միայն ֆիլմ կնկարեն, առավել ևս, որ ֆինանսավորում չունեն: