կարևոր
1069 դիտում, 2 ժամ առաջ - 2025-11-08 13:32
Քաղաքական

Ինչպե՞ս էր ՀՕՊ Ս-300-ի դիվիզիոնը մինչ պատերազմն Արցախում հայտնվել, ապա խոցվել․ Տիգրան Աբրահամյան

Ինչպե՞ս էր ՀՕՊ Ս-300-ի դիվիզիոնը մինչ պատերազմն Արցախում հայտնվել, ապա խոցվել․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Հորդանանից 30 մլն դոլարի մետաղի ջարդոն (Օսա-ԱԿ)` ՀՕՊ միջոցի անվան տակ գնած անձն ու Սու-30 ռազմական ինքնաթիռը որպես սելֆի անելու և ինքնափիառվելու միջոց օգտագործած մարդը դեռ խոսում է այլոց գնած սպառազինության որակի մասին:

Ի դեպ, իրենով այդ մոդելի ինքնաթիռները լավ միջոցներ էին, սակայն ինչպես հետո պարզվեց գնվել էի առանց համապատասխան զինամթերքի և պատերազմում դրանց մասնակցության կամ արդյունավետ կիրառման մասին առանձնապես տեղեկատվություն չկա:

Սերժ Սարգսյանի ասած ՀՕՊ միջոցները պատերազմի առաջին ժամերին խոցվել են ոչ թե նրա համար, որ դրանք հին էին կամ վատը, այլ որ մի մասը գտնվել են մշտական տեղայման վայրերում, իսկ մարտական հերթապահության մեջ գտնվողներն էլ նման դեպքերի համար նախատեսված պահեստային կրակակետեր չէին տեղափոխվել:

Ինչ վերաբերվում է սպառազինության և ռազմական տեխնիկայի, մասնավորապես, ՀՕՊ միջոցների` դրսից պարտադրված ձևով ՀՀ-ում գտնվելուն և Արցախ չտեղափոխվելուն, ապա ինչպե՞ս էր ՀՕՊ Ս-300-ի դիվիզիոնը մինչ պատերազմն Արցախում հայտնվել, ապա խոցվել:

Դրա տեղափոխման և խոցման հանգամանքներին մեկ այլ առիթով կանդրադառնամ»: