|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Ռուսական նորագույն C-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համակարգերի ևս մի դիվիզիոն մարտական հերթապահություն կիրականացնի Ղրիմի տարածքում մինչև այս տարեվերջ: Այդ մասին հայտնել է Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայության ղեկավար Վադիմ Աստաֆևը. տեղեկացնում է РИА Новости-ն:
Նա նշել է, որ նոր տեխնիկան կփոխարինի նախկին դիվիզիոնին, դա տեղի կունենա վերազինման շրջանակում:
Նշենք, որ ռուս-ուկրաինական հարաբերությունները սրվել են այն բանից հետո, երբ ուկրաինական նավերը խախտել են ՌԴ-ի սահմանը և ձերբակալվել: