|
Փոխարժեքներ
08 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
«Մեր քրիստոնեական կենցաղով և վարվեցողությամբ ապավինենք Աստծուն, հրեշտակներին ամուր պահենք մեր կողքին, խնդրենք նրանց բարեխոսությունը՝ իբրև լուսավորյալների ու պահապանների»,-Տեր Գաբրիել քահանա Պետրոսյան:
Գիտեի՞ր, որ…
Սուրբ Գրքում բացահայտ արտացոլված չէ, թե ովքեր են հրեշտակներն ու ինչպիսին են:
Նշվում է, որ նրանք անմարմին, անսեռ հոգիներ են՝ Աստծո սպասավորները: Նրանք մեր պահապաններն են, մարդկանց աղոթքները, խնդրանքները երկինք բարձրացնողները: Հրեշտակներն ունեն ինը դաս:
Գաբրիել հրեշտակապետն ընդունված է՝ որպես ավետիս բերող: Հաճախ պատկերվում է նաև որպես մահվան հրեշտակ: Գաբրիել թարգմանվում է՝ «Աստված իմ ուժն է» կամ «Աստծո զորություն»: Նշվում է, որ Միքայել հրեշտակապետը երկնային զորքերի հրամանատարն է՝ չարի դեմ պայքարող: Միքայել անունը թարգմանվում է՝ «Ոչ ոք հավասար չէ Աստծուն»: