կարևոր
292 դիտում, 1 ժամ առաջ - 2025-11-09 23:56
Քաղաքական

Այս մարդկանց կա՛մ խելքը չի հերիքում, կա՛մ պուլտը ուրիշ տեղ է, ուրիշ կնոպկաներ են սեղմում․ Ռոբերտ Քոչարյան

Այս մարդկանց կա՛մ խելքը չի հերիքում, կա՛մ պուլտը ուրիշ տեղ է, ուրիշ կնոպկաներ են սեղմում․ Ռոբերտ Քոչարյան

Հատված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ 5-րդ ալիքին տված հարցազրույցից:

— Նիկոլ Փաշինյանը հիմա մի թեզ է առաջ տանում, ասում է՝ այ տեսեք, սիրելի հայրենակիցներ, այսօր սահմանին չեն կրակել։ Դե հո ամեն օր չե՞նք արթնանա և ասենք, որ այսօր էլ սահմանին չեն կրակել, այսօր էլ չեն կրակել, բայց չեն կրակում և ուրեմն՝ խաղաղության դարաշրջանը եկել է։ Մյուս կողմից էլ Ալիևը շարունակում է իր հռետորաբանությունը սրել ու սրել․ հիմա, արդեն, Սևանին «Գյոյչա» է ասում, բոլոր տեղանունները հայկական էնտեղ սկսում են ներկայացնել ադրբեջանական ձևով։ Խաղաղության միֆ լինե՞լն էցույց տալիս Ալիևի այդ հայտարարությունները, թե՞, այնուամենայնիվ, եկել է խաղաղություն, և մենք հրաժարվում ենք տեսնել։

— Դուք հավատո՞ւմ եք այդ խաղաղությանը։ Չի կրակում մեկ պատճառով․ ինչ ուզում է՝ առանց կրակելու տալիս ես, դրա համար չի կրակում։ Ես չեմ հավատում որևէ խաղաղության, որն ամրագրված չէ երաշխիքային ինչ-որ մեխանիզմներով։ Չկա այսօր։ Կրկնեմ այն միտքը, որը վերջերս ասել եմ մամուլի ասուլիսի ժամանակ․ այս խաղաղությունն ամբողջությամբ կախված է մեկ մարդու կամքից, կուզի՝ այդ խաղաղությունը կլինի, ուզի չլինի՝ չի լինելու խաղաղույթուն։ Դա Ալիևն է, Ադրբեջանի նախագահ։ Դա խաղաղություն չէ։

Այո, խաղաղություն պետք է, բոլորս ձգտում ենք խաղաղության։ Մեր առաջարկն այն է, որ այդ խաղաղությունը պետք է ունենա երաշխիքներ։ Դա, օրինակ, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի որոշումն է, դա երաշխիքային ինչ-որ մի համակարգ է և տվյալ դեպքում՝ հնարավորությունները շատ են։ Ես հիա չեմ ուզում շատ խորանալ այդ թեմայի մեջ։ Բայց, օրինակ, ես ի՞նչ կանեի՝ համալրելու համար այս պայմանագիրը, հայտարարությունը, որը ստորագրել են Միացյալ Նահանգներում։ Կառաջարկեի ևս մի համաձայնագիր՝նախաստորագրվածի հետ զուգահեռ, որը այսպիսի հնչողություն միգուցե կունենար՝ նախորդ համաձայնագրի երաշխիքային համակարգի ձևավորման մասին։ Դու նախաստորագրված համաձայնագիրը չես չեղարկում, ասում ես՝ օքեյ է, բայց առաջարկում ես երկրորդ փաստաթուղթը, որը կունենա երաշխիքային մեխանիզմներ այդ համաձայնագրի համար։ Լավագույն տարբերակըւ կլիներ, երբ երաշխավորողները լինեին Միացյալ Նահանգները, Ռուսաստանը և Չինաստանը, օրինակ։ Ի՞նչ վատ առաջարկ է։ Ալիևը շատ է խոսում, չէ՞, չինական բեռների մասին, «Թրամփի ճանապարհ» և այլն և այլն։ Շահառուներից մեկը կլինի Չինաստանը, շահառուներից մեկը կլինի Ռուսաստանը և կմնա նաև Միացյալ Նահանգները։

Միշտ հնարավոր է քննարկել և այնպիսի առաջարկներ տալ, որոնք ոչ թե ժխտում են այն, ինչ որ արված է, այլ համալրում են դա և ամրացնում են, և դու չես դառնում աշխարհաքաղաքական կենտրոնների բախման կետ։ Ընդհակառակը, դու կոմպլեմենտար տարբերակ ես առաջարկում այս ամենը միացնելու համար։ Սա այն քաղաքականությունն է, որը մենք 10 տարի վարել ենք Հայաստանում՝ կոմպլեմենտարությունը և 10 տարի մենք լավ հարաբերություններ ենք ունեցել և՛ Ռուսաստանի հետ, և՛ Իրանի հետ, և՛ ԱՄՆ-ի հետ, և՛ եվրոպացիների հետ։

Ինձ անընդհատ մեր գործընկերները հարցնում էին՝ էդ ո՞նց եք անում, որ բոլորի հետ լավ եք։ Ես մի բան էի ասում՝ որովհետւև մենք գիտենք ամեն մեկը մի ցավոտ մազոլ ունի․ չենք տրորում, փորձում ենք մեր հարաբերություները կառուցել և դրսևորել այն դաշտում, որտեղ այս երկրներն ունեն ընդհանուր շահեր։

Հիմա ես կոնկրետ մի առաջարկ արեցի։ Ես Թրամփի ճանապարհի վրա մի առաջարկ տվել էի, չէ՞, մասշտաբը մեծացնել պրոյեկտի, որից բոլորը կշահեն, և դու հակասությունների դաշտից կմտնես հակառակ՝ ավելի լայն համագործացկության դաշտ։

Հիմա ևս մեկ առաջարկ․ քանի որ այս հայտարարությունը չունի որևէ երաշխիքային համակարգ, ստորագրել սրա հետ զուգահեռ ևս մեկ փաստաթուղթը, որը կունենա այդ երաշխիքային համակարգը և փորձել բանակցել-ներգրավել այդ երաշխիքային համակարգի մեջ այսօր գոյություն ունեցող երեք աշխարհքաղաքական կենտրոնների երկրները՝ Միացյալ Նահանգներ, Ռուսաստան և Չինաստան։ Ի՞նչ վատ է, բանակցեք։ Հնարավո՞ր է դրան հասնել․ համոված եմ՝ հնարավոր է։ Բերելո՞ւ է սա իրական խաղաղության․ համոզված եմ՝ բերելու է։ Այս մարդկանց խելքը չի հերքիում։ Կա՛մ խելքը չի հերիքում, կա՛մ պուլտը ուրիշ տեղ է․ էդ պուլտը ով պահում է, ուրիշ կնոպկաներ է սեղմում։

— Դուք, ըստ էության, առաջարկեցիք այն մոդելը, հավանաբար, որով կսկսեիք բանակցությունները, եթե պուլտը ձեր ձեռքին լիներ։

-Իհարկե, տարբերակներ կան։ Ուղղղակի մարդ պետք է գիտելիք ունենա, այդ ցանկությունն ունենա, մարդ պետք է ուղղակի արհեստավարժության ինչ-որ մակարդակ ունեենա, և թիմը պետք է արհեստավարժ թիմ լինի։ Վերջերս, եթե չեմ սխալվում, Արարատ Միրզոյանին թուրքական մի լրագրող ինչ-որ հանդիպման ժամանակ ասում է՝ տպավորությունն այնպիսին է, որ Թուրքիայի արտգործնախարարն է խոսում։ Իրականում այդպես է։ Ես ասում եմ, որ մեր արտգործնախարարարը պետք է խոսի որպես Հայաստանի արտգործնախարար։ Բայց բավարար խելք, գիտելիք և ցանկություն ունենա իսկապես որպես պետություն՝ Հայաստանի քաղաքականությունը տանի, այլ ոչ թե տարբեր տեղերից, ով որտեցից մի քիչ ավելի ուժեղ է բրդում, թեքվում էն էն կողմի վրա, հետո կողմի վրա, մյուս կողմի վրա։ Չեն կարողանում ինչ-որ մոդել առաջարկել, որը կլինի ներգրավման մոդել տարբեր պետությունների հետ։ Իսկ դրա համար պետք է նրանց ընդհանուր շահերը փորձես մի տեղ կենտրոնացնել և այդ դաշտում խաղալ։ Այլ ոչ թե դուրս գալ հակասությունների դաշտ։

Մանրամասն՝ տեսանյութում։