կարևոր
559 դիտում, 2 ժամ առաջ - 2025-11-09 12:13
Աշխարհ

Իրանը նշել է ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու պայմանը

Իրանը նշել է ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու պայմանը

Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ ներկայումս ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու «հնարավորություն չկա», պատճառաբանելով Վաշինգտոնի կողմից որևէ կառուցողական կամ դրական մոտեցման բացակայությամբ, հաղորդում է Mehr-ը։

Կառավարական տեղեկատվական կենտրոնին տված հարցազրույցում Արաղչին նշել է, որ այս փուլում ԱՄՆ-ի հետ բանակցություններն անիրագործելի են, քանի որ Իրանը չի տեսնում «դրական կամ կառուցողական վերաբերմունք» ամերիկյան կողմից։

Նա ընդգծել է, որ Իրանը միշտ պատրաստ է եղել բանակցությունների միայն այն դեպքում, երբ դրանք հիմնված են հավասարության և փոխադարձ շահի վրա։ Արաղչին հավելել է, որ Իրանը կքննարկի բանակցությունների հնարավորությունը, եթե ԱՄՆ-ն հավասարության վրա հիմնված և փոխշահավետ համաձայնագրի հասնելու նպատակով կառուցված երկխոսության պատրաստակամություն ցուցաբերի։

«Ամեն անգամ, երբ ամերիկացիները պատրաստ լինեն բանակցությունների, որոնք հիմնված են հավասարության և ընդհանուր շահերի հետապնդման վրա, այդ բանակցությունները կարող են նհարավոր դառնալ, և Իրանը կքննարկի դրանք», — ասել է նա։