կարևոր
613 դիտում, 1 ժամ առաջ - 2026-08-15 10:51
Աշխարհ

ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու որոշում դեռևս չի ընդունվել․ Արաղչի

ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու որոշում դեռևս չի ընդունվել․ Արաղչի

Իրանը դեռևս որոշում չի ընդունել ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու մասին։ Այս մասին հայտնել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին, նրա հայտարարությունը մեջբերում է ISNA գործակալությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով՝ բանակցությունները վերսկսելու որոշում դեռևս չի ընդունվել, չնայած հաղորդագրությունների փոխանակման և կապերի պահպանման ուղղությամբ միջնորդների՝ ի դեմս Կատարի և Պակիստանի ծավալած գործունեությանը:

Նախկինում գոյություն ունեցող կապի ուղիները կորցրել են արդյունավետությունը, այժմ Իրանը մշակում է ժամանակավոր տարբերակ, որը կարող է դառնալ մշտական: Արաղչին չի պարզաբանել, թե կապի որ ուղու մասին է խոսքը։

Արաղչին հիշեցրել է, որ, Իսլամաբադի հուշագրի համաձայն, կողմերը պարտավորվել են դադարեցնել ռազմական գործողությունները: ԱՄՆ-ն խախտել է այդ պայմանավորվածությունը: