|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները Վիեննայում կշարունակվեն նոյեմբերի 29-ին. հայտնել է Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերին։
Նա Twitter-ում հայտնել է, որ համաձայնությունը ձեռք է բերվել ԵՄ փոխարտգործնախարար Էնրիկե Մորայի հետ հեռախոսազրույցի ընթացքում։
ԵՄ արտաքին ծառայությունն իր հերթին հաստատել է այս տեղեկությունը։ «ՀԳՀԾ-ի (JCPOA) համատեղ հանձնաժողովը կհանդիպի նոյեմբերի 29-ին Վիեննայում»,- ասվում է Եվրոպական գրասենյակի մամուլի հաղորդագրության մեջ։
Խորհրդակցություններին կմասնակցեն Իրանի, Չինաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչներ։