կարևոր
598 դիտում, 1 ժամ առաջ - 2026-02-02 10:47
Աշխարհ

Աբբաս Արաղչին նշել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման պայմանը

Աբբաս Արաղչին նշել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման պայմանը

Թեհրանն ու Վաշինգտոնը կարող են վերսկսել բանակցությունները միջուկային գործարքի շուրջ, եթե ամերիկյան բանակցային թիմը հետևի նրան, ինչ ասում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Այս մասին CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։

«Ես տեսնում եմ (Իրանի և ԱՄՆ-ի միջև միջուկային հարցի շուրջ) հետագա բանակցությունների հնարավորություն, եթե ԱՄՆ բանակցային թիմը հետևի նախագահ Թրամփի ասածներին։

Հավասար արդար գործարք, որը կհաստատեր, որ Իրանը միջուկային զենք չունի»,-Արաղչիի խոսքը մեջբերում է հեռուստաալիքի կայքը։