|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.31 |
| EUR | ⚊ | € 436.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.7767 |
| GBP | ⚊ | £ 503.37 |
| GEL | ⚊ | ₾ 138.21 |
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանում տեղի ունեցող բողոքի ցույցերի հետևում կանգնած են Իսրայելը և Միացյալ Նահանգները։ Ըստ Tasnim լրատվական գործակալությանը, Արաղչին այս մասին ասել է լրագրողների հետ զրույցում։
«Միացյալ Նահանգները և Իսրայելը պաշտոնապես հայտարարել են այս անկարգություններին իրենց մասնակցության մասին։ Նրանք փորձում են խաղաղ բողոքի ցույցերը վերածել անկարգությունների։ Սա հաստատվում է ԱՄՆ և Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաների բազմաթիվ հայտարարություններով», - նշել է Արաղչին։
Նախարարի խոսքով՝ «հունիսին Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումները ձախողվել են»։
Արտգործնախարարը նաև ընդգծել է, որ Իրանի վրա ԱՄՆ-ի կամ Իսրայելի հարձակման հավանականություն չկա։ Նա նաև զգուշացրել է ԱՄՆ-ին և Իսրայելին. «Եթե նրանք կրկին նման հարձակում իրականացնեն, կրկին կպարտվեն»։