|
Փոխարժեքներ
10 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
— Եթե ենթադրենք, որ անփորձություն էր քաղաքական, ելնենք այդ տեսակետից, ինչ-որ մեկը փորձե՞լ է խորհուրդներ տալ Նիկոլ Փաշինյանին, թե ինչպես են բանակցում։
— Որևէ փորձ ինձ հետ չի եղել՝ նման կարծիք իմանալու։ Ինչքան ես հիշում եմ, ինքը հանդիպել է առաջին նախագահի հետ, որից հետո ասել է՝ նոր բան ես չլսեցի։ Չեմ կարծում, որ ինքը ընդհանրապես ընդունակ է խորհուրդ լսելու։
Ամենից անհասկանալին ինձ համար այն է, որ հոկտեմբերի 18-19-ին Նիկոլ Փաշինյանը մերժեց պատերազմը կանգնեցնելու ռուսական առաջարկը։ Ադրբեջանը համաձայն էր, և Նիկոլ Փաշինյանը մերժեց։ Մերժեց՝ հստակ իմանալով, որ պատերազմը պարտվելուէ, որովհետև Գլխավոր շտաբը զեկուցել է, որ պատերազմը շարունակելու ռեսուրս բանակն այլևս չունի։ Կա այդ զեկույցը և հանրահայտ փաստ է։
Բայց ինքը որոշում կայացրեց պատերազմը շարունակելու։ Եվ բացատրությունը հետևյալն է՝ այդպիսի որոշում եմ կայացրել, որ ինձ չասեն դավաճան։ Այդ որոշումը մեր ժողովրդի վրա արժեցել է առնվազն 2,5 հազար լրացուցիչ զոհ և առնվազն 5-6 հազար վիրավորներ։ Սա առաջնորդի քայլ է՞։ Առաջնորդի հիմնական գործը որոշում կայացնելն է։ Եթե դու կայացնում ես որոշումնեեր սխալ ընկալումներից ելնելով, կամ դու կայացնում ես որոշում՝ հստակ իմանալով, թե ինչ հետևանքների է դա բերելու և այնուամենայնիվ կայացնում ես այդ որոշումը, հիմա ի՞նչ ասեմ․․․
Մանրամասն՝ տեսանյութում։