|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերի 20-ի ժամը 21։30-ի տվյալներով՝ զոհվել է առնվազն 200, վիրավորվել՝ ավելի քան 400 մարդ։ Այս մասին Թվիթերում հայտնել է ԼՂ մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ հղում անելով օմբուդսմենի գրասենյակի հավաքագրած տվյալներին։
«Վիրավորների թիվը քաղաքացիական անձանց շրջանում 40-ից ավելի է, նրանցից 13-ը երեխաներ են։ Այս պահին հաստատվել է 10 քաղաքացիական անձի մահվան փաստը, նրանցից 5-ը երեխաներ են։ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը շարունակում է անհետ կորածների ճակատագիրը պարզելուն ուղղված միջոցառումները»,- գրել է նա։