կարևոր
967 դիտում, 2 ժամ առաջ - 2025-11-08 15:39
Աշխարհ

ՌԴ-ն վերահսկողության տակ է վերցրել Դնեպրոպետրովսկի մարզի Վովչյե գյուղը. ՌԴ ՊՆ

ՌԴ-ն վերահսկողության տակ է վերցրել Դնեպրոպետրովսկի մարզի Վովչյե գյուղը. ՌԴ ՊՆ

«Արևելք» ռազմական խմբավորման ստորաբաժանումները վերահսկողության տակ են վերցրել Դնեպրոպետրովսկի մարզի Վովչյե գյուղը։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

««Արևելք» ռազմական խմբավորման ստորաբաժանումները խորացել են հակառակորդի պաշտպանության մեջ և ավարտել Դնեպրոպետրովսկի մարզի Վովչյե գյուղի ազատագրումը», - ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։

Բացի այդ, գիշերը Ռուսաստանի զինված ուժերը լայնածավալ հարված են հասցրել Ուկրաինայի ռազմաարդյունաբերական օբյեկտներին և դրանց գործունեությանը աջակցող գազային ու էներգետիկ ենթակառուցվածքներին՝ օգտագործելով ճշգրիտ կառավարվող զենքեր, այդ թվում՝ «Կինժալ» հիպերձայնային հրթիռներ։ Պաշտպանության նախարարությունից ընդգծել են, որ բոլոր թիրախները խոցվել են։