|
Փոխարժեքներ
01 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 370.78 |
| EUR | ⚊ | € 434.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.9378 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 137.88 |
Ռուսական բանակը վերահսկողություն է հաստատել Խարկովի մարզի Պոկալյանոյե բնակավայրի նկատմամբ։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Նշվում է, որ գործողությունն իրականացրել են «Հյուսիս» զորախմբի ստորաբաժանումները։
Պոկալյանոյեն գտնվում է Վոլչանսկի շրջանում՝ Վոլչյա գետի ձախ ափին։ Գյուղից ոչ հեռու անցնում է Բելգորոդի մարզի սահմանը։
Հաղորդվում է նաև, որ շաբաթվա ընթացքում ՌԴ ԶՈւ-ն 1 զանգվածային և 5 խմբային հարված է հասցրել, այդ թվում՝ մեծ հեռահարության և ծովային բազավորման բարձր ճշգրտության զենքերով ու հարվածային ԱԹՍ-ներով:
Արդյունքում խոցվել են Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները, Ուկրաինայի զինված ուժերի կողմից օգտագործվող էներգետիկ, տրանսպորտային և նավահանգստային ենթակառուցվածքների օբյեկտները. հարվածային անօդաչու թռչող սարքերի և անանձնակազմ նավակների հավաքման, պահպանման ու գործարկման վայրերը, ուկրաինացի զինվորականների և օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման կետերը: