|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Ռուսաստանի զինված ուժերը վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի Բորովայա և Կուտկովկա գյուղերը։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Ակտիվ մարտական գործողություններ են իրականացրել «Արևմուտք» զորախմբի ստորաբաժանումները։
Կուտկովկա գյուղը գտնվում է Խարկովի մարզի Դվուրեչանսկի շրջանում։ 2001 թվականի մարդահամարով այն ունի 678 բնակիչ։
Բորովայա գյուղը գտնվում է Խարկովի մարզի Իզյումի շրջանում։ Ըստ 2001 թվականի մարդահամարի տվյալների՝ գյուղն ուներ 6806 բնակիչ, իսկ 2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ՝ 5740 բնակիչ։
Այսօր առավոտյան ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը տեսչական այց է կատարել «Արևմուտք» խմբավորում և հայտարարել, որ ակտիվ հարձակում է ընթանում զորախմբի պատասխանատվության ամբողջ գոտում՝ մոտ 350 կմ երկայնքով: Բացի այդ, հարձակումը զարգացնում են Կուպյանսկ քաղաքից արևմուտք տեղակայված 6-րդ բանակի ստորաբաժանումները։