|
Փոխարժեքներ
16 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.23 |
| EUR | ⚊ | € 428.95 |
| RUB | ⚊ | ₽ 5.0312 |
| GBP | ⚊ | £ 492.77 |
| GEL | ⚊ | ₾ 137.5 |
Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել Սումիի մարզի Բեսալովկա բնակավայրը։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Նշվում է, որ Բեսալովկան վերահսկողության տակ են վերցրել «Հյուսիս» զորախմբի ստորաբաժանումները։
Հաղորդվում է նաև, որ «Կենտրոն» զորամիավորման ստորաբաժանումներն իրենց հերթին վերահսկողության տակ են վերցրել Դնեպրոպետրովսկի մարզի Դաչնոյե բնակավայրը։
Հիշեցնենք՝ 2022 թվականի փետրվարի 24-ին սկսվեց Ռուսաստանի և Ուկրաինայի միջև զինված հակամարտություն՝ Ռուսաստանի զինված ուժերի կողմից Ուկրաինայի տարածք ներխուժմամբ։ Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 05:30-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինայի «ապառազմականացման և դենացիֆիկացման հատուկ գործողության» մասին, որից րոպեներ անց հրթիռային հարվածներ սկսվեցին Ուկրաինայի տարբեր վայրերում։ Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։