Փոխարժեքներ
07 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Ռուսաստանի զինված ուժերը վերահսկողության տակ են վերցրել Դնեպրոպետրովսկի մարզի Խորոշյե բնակավայրը։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
««Արևելք» ռազմական խմբավորման ստորաբաժանումները ազատագրել են Դնեպրոպետրովսկի մարզի Խորոշյե բնակավայրը»,- հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքերը պարբերաբար տարբեր միջոցներով, այդ թվում ՝ ԱԹՍ-ների միջոցով, գնդակոծում և գրոհում են ՌԴ սահմանամերձ մարզերը, մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը: