|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ Hellobit-ից գումար հանելու արգելքի մասին։
Սամվել Մարտիրոսյանը հարցնում է, թե արդյո՞ք արժի փորձել գումարով հետ բերել և բացատրում. «Hellobit-ը բուրգ էր և պարզ էր, որ մի օր պայթելու էր; Հիմա շատերին են առաջրկում 10% գումար ներդնել, որ ամբողջը կարողանան հանել։ Եկեք հասկանանք, որ դուք գործ ունեք զեղծարարների հետ և նրանց կողմից ասած կամայական բան, խաբեության հերթական փուլն է»։
Մարտիրոսյանը հայտնեց, որ նախկինում հարթակից օգտվողներին գումար են տվել, որպեսզի ավելի խորը մտնեն դրա մեջ, պարտքով գումար վերցնեին՝ նշելով որ Hellobit-ը միակը բուրգը չէ, տարին 1-2 անգամ նման ժուլիկություն լինում է։
«Երբ ձեզ առաջարկում են տարեկան 25-30 % եկամուտ, շատ լավ ուսումնասիրեք, նոր մտեք գործարքի մեջ, քանի օր օրը 3% եկամուտ չի լինում»,-ասաց Մարտիրոսյանը և խորհուրդ տվեց տուժածներին դիմեն ոստիկանություն, հնարավոր է զեղծարարներին բռնեն և հետ վերադարձնեն ներդրումները։