|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
— Նոյեմբերի 9-ն է, 5 տարի է անցել 44-օրյա պատերազմի հրադադարի եռակողմ փաստաթղթի ստորագրումից։ 2020թ․ Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոսներն այդ փաստաթուղթն անվանում էին կապիտուլյացիոն։ Ձեր վերջին ասուլիսի ընթացքում հայտարարեցիք, որ եթե նոյեմբերի 9-ի փաստաթուղթը համեմատենք այսօր եղածի հետ, այն նույնիսկ երազանքի փաստաթուղթ կարելի ա անվանել։ Նկատի ունեիք, հավանաբար, որ այդ փաստաթուղթն ամեն դեպքում ենթադրում էր Արցախի հարցի գոյությունը։ Օգոստոսի 8-ին, արդեն, Վաշինգտոնում ստորագրված այդ փաստաթղթով լրիվ փակվե՞լ է նոյեմբերի 9-ի փաստաթղթի էջը, նկատի ունեմ՝ այն ամբողջովին կորցրե՞լ է ուժը։
— Ոչ մի ընդդիմադիր չէր ասում, թե այդ փաստաթուղթը պետք է չեղարկել, հասկանում էինք, որ պրոբլեմային է, արձանագրում է պատերազմում պարտությունը, բայց բոլորը հասկանում էին, որ սա նաև Արցախը պահելու հնարավորություն է։ Եվ այն ժամանակ, այո, պետք էր կառչել այդ փաստաթղթից և անել ամեն ինչ, որ այդ փաստաթուղթը կյանքի կոչվի։
Դուք վերցրեք 9-րդ կետը այդ փաստաթղթի, որը խոսում է անխոչընդոտ ճանապարհի մասին և համեմատեք այդ կետը Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթի նմանատիպ կետի հետ։ Նույնն է։ Բովանդակությամբ ինքը նույնն է։ Ուղղակի այն տարբերությամբ, որ այն ժամանակ կար Արցախ, այն ժամանակ կար Լաչինի միջանցք և այդ 9-րդ կետը մտցված էր հենց Լաչինի միջանցքի հետ որոշակի սիմետրիա ունենալու տեսանկյունից։ Ադրբեջանի պահանջն էր։
Եվ այն ժամանակ փոխանակ կառչել այդ կետից, ապահովել իսկապես ճանապարհի ֆունկցիոնալը, ոչ թե հանձնելով միջանցք (այն ժամանակ միջանցքի տրամաբանություն չկար ընդհանրապես), Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն հրաժարվում էր այդ կետի կատարումից։ Ուղղակի հիշեք՝ հետևողականորեն հրաժարվում էր այդ կետի կատարումից։ Եվ այդ հրաժարումը բերեց նրան, որ Լաչինի միջանցքը փակվեց և ավարտվեց ամեն ինչ Արցախի կորստով։ Սա փաստ է։
Հիմա ի՞նչ կատարվեց․ նույնատիպ որոշումը, նույնատիպ մոտեցումը ներկայացվում է որպես դարակազմիկ մի որոշում, որը կայացված է Վաշինգտոնում։ Ի՞նչ փոխվեց այդ ընթացքում․ չկա Արցախը, չկա Լաչինի միջանցքը։ Չոր մնացորդում սա է։/
Մանրամասն՝ տեսանյութում։