կարևոր
436 դիտում, 3 ժամ առաջ - 2025-08-18 16:35
Հասարակություն

Վաշինգտոնում ստորագրվածը Ալիևի և Նիկոլի հռչակագիրն էր, այն երբեք չպետք է կոչել եռակողմ․ Մանուկյան

Անդրադառնալով Վաշինգտոնում Փաշինյան-Թրամփ-Ալիև եռակողմ հանդիպմանը, Գեղամ Մանուկյանն ասաց․ «Լրագրողներին կոչ կանեմ երբեք չկոչել Վաշինգտոնյան հռչակագիրը եռակողմ․ դա Նիկոլ Փաշինյանի և Ալիևի մեջ ստորագրված հռչակագիր է, որը վերաբերում է Հայաստանի սուվերեն տարածքից Սյունիքին, որին որպես վկա եղել է ոչ թե ԱՄՆ-ն, այլ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Հրապարակված պաշտոնական այն փաստաթուղթը, որը կա Հայաստանի վարչապետի պաշտոնկան էջում, վերնագիրը և ստորագրված իրական փաստաթղթի վերնագիրը լրիվ տարբեր են»։

Գեղամ մանուկյանն ասաց, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորները դեռ նախկինում ծանոթանալով փաստաթղթի տարբերակներից մեկին, արդեն ահազանգում էին լուրջ խնդիրների մասին։

Մանրամասն՝ տեսանյութում։