Փոխարժեքներ
05 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.84 |
EUR | ⚊ | € 442.91 |
RUB | ⚊ | ₽ 4.7045 |
GBP | ⚊ | £ 512.96 |
GEL | ⚊ | ₾ 141.9 |
Նորագույն տեխնոլոգիաներով հետաքրքրվողներն արդեն գիտեն, որ նոր iPad2-ն ավելի բարակ է ու թեթեւ, քան նախորդ մոդելը: Թեեւ տարբերությունն ընդամենը 100 գրամ է, սակայն բարակությունը տպավորություն է թողնում, թե այս տարվա մոդելն ավելի թեթեւ է:
iPad2-ը աշխարհին է ներկայացվել մարտի 2-ին, այն արդեն վաճառվում Եվրոպայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Նոր Զելանդիայում եւ Ավստրալիայում: 16GB հիշողությամբ եւ Wi-Fi-ով iPad-ի գինը տատանվում է 500-700 դոլարի սահմաններում:
Նշենք, որ նոր սերնդի iPad-ն ունի 9,7 դյույմանոց էկրան, Apple A5 երկմիջուկ պրոցեսոր, երկու տեսախցիկ: