|
Փոխարժեքներ
12 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.52 |
| EUR | ⚊ | € 442.73 |
| RUB | ⚊ | ₽ 4.7114 |
| GBP | ⚊ | £ 502.55 |
| GEL | ⚊ | ₾ 141.52 |
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն ընդունել է Թուրքիայում այցով գտնվող` Հայ Առաքելական եկեղեցու Ամերիկայի արեւելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանին:
Արքեպիսկոպոսը հանդիպել է նաեւ Թուրքիայի կրոնական հարցերով վարչության պետ, պրոֆեսոր Մեհմեթ Գյորմեզի հետ: Թուրքական ԶԼՄ-ները հայտնում են, որ հանդիպումն անցել է դրական մթնոլորտում:
Իսկ Դավութօղլու-Պարսամյան հանդիպման մանրամասների մասին տեղեկություններ չկան, ընդամենը նշվում է, որ հայ հոգեւորականը Թուրքիա է ժամանել` մասնակցելու Ստամբուլի համալսարանի եւ Թուրքիայի ապագայի հետազոտությունների հիմնադրամի կողմից կազմակերպված առաջնորդների համաժողովին:
Համաժողովի նպատակն է աջակցել Թուրքիային միջազգային հարաբերություններում կարեւոր դերակատար դառնալու գործում: Միջոցառմանը մասնակցելու համար Ստամբուլ են ժամանել քաղաքական եւ տնտեսական գործիչներ, մտավորականներ: