|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Փետրվարի 8-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է The HALO Trust բրիտանական ոչ կառավարական կազմակերպության ղարաբաղյան ծրագրի ղեկավար Նիք Սմարթին:
Հանդիպմանը, որը կրում էր ճանաչողական բնույթ, Նիք Սմարթը ներկայացրել է 2012 թվականին կազմակերպության կողմիցկատարած աշխատանքները և 2013 թվականի անելիքները:
Կարեն Միրզոյանը երախտագիտություն է հայտնել The HALO Trust-ի ներկայացուցչին ԼՂՀ տարածքում մարդասիրական գործունեության համար՝ հավաստիացնելով, որ հանրապետության արտաքին գերատեսչությունը աջակցելու է կազմակերպության գործունեությանը: