|
Փոխարժեքներ
29 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.06 |
| EUR | ⚊ | € 419.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.7315 |
| GBP | ⚊ | £ 486.76 |
| GEL | ⚊ | ₾ 139.08 |
Հունիսի 25-ին, վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանոթյան գլխավոր վարչության Ավանի բաժին է զանգահարել Երևանի բնակիչ 57-ամյա Արմեն Հ․-ն և հայտնել, որ Ավանում, Հրաչյա Աճառյան փողոցի 37 հասցեի դիմաց իր հետ վիճել են և ինքն իրեն վատ է զգում, իսկ քիչ անց տեղեկություն է ստացվել, որ Արմեն Հ․-ն «պոլիտրավմա հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Ինչպես հայտնում է. shamshyan.com-ը, դեպքի վայր է մեկնել ոստիկանության Ավանի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 17։00-ի սահմաններում Ավան, Աճառյան փողոցի 40/1 հասցեում գործող «Տ.Ա.Մ.-ԳՐԵՅՆ» ՍՊԸ-ին պատկանող անասնակերերի խանութում առաջացած վիճաբանության ժամանակ Լոռու մարզի բնակիչ 28-ամյա Գառնիկ Հ․-ն և Երևանի բնակիչ 41-ամյա Էդգար Հ․-ն բռունցքներով հարվածել են Արմեն Հ․-ի դեմքին և մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։
Դեպքի փաստով ոստիկանության Ավանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք Գառնիկ Ա․-ի և Արմեն Հ․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։
Գառնիկ Հ․-ն աշխատում է «Տ.Ա.Մ.-ԳՐԵՅՆ» ՍՊԸ-ում, որպես վաճառող, իսկ Էդգար Հ․-ն՝ որպես բանվոր։ «Տ.Ա.Մ.-ԳՐԵՅՆ» ՍՊԸ-ն ժողովրդին ավելի շատ հայտնի է, որպես «Էջմիածնի ալրաղաց։