|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
Նախորդ տարվա սեպտեմբերի 27-ին «Մալաթիա» տոնավաճառի մոտ գտնվող վարագույրների վաճառքի տաղավարում ամուսնու կողմից նախկին կնոջը՝ 38-ամյա Հեղինե Դարբազյանին, դանակի հարվածներով սպանելու վերաբերյալ գործը դատարանում է: Այս մասին yerkir.am-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:
Ըստ մեղադրական եզրակացության՝ կնոջ սպանության մեջ մեղադրվում է նախկին ամուսինը՝ Արտակ Առաքելյանը: Նա խանդի շարժառիթով եւ ամուսնական անհավատարմության պատճառով, սպանելու դիտավորությամբ, իր մոտ եղած որսորդական դանակով բազմաթիվ հարվածներ էր հասցրել իր նախկին կնոջ՝ Հեղինե Դարբազյանի մարմնի տարբեր մասերին եւ սպանել նրան:
Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին եւ 235-րդ հոդվածի 4-րդ մասերով: Նա կալանավորված է: Հիշյալ գործը մակագրվել է դատավոր Ռոբերտ Պապոյանին: