|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ապրիլի 20-ին, ժամը 22.50-ին, ոստիկանության Թումանյանի բաժինում ահազանգ էր ստացվել, որ Սանահին կայարան թաղամասում գտնվող խանութում պայթյուն է տեղի ունեցել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ապրիլի 20-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Սանահին կայարանի թիվ 26/1 հասցեում գտնվող, 1975 թ. ծնված Սերինե Կ.-ին պատկանող խանութում գազի արտահոսքի պատճառով պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով վնասվել է խանութի գույքը և ապրանքները: Վնասի չափը պարզվում է: Կատարվում է քննություն: