Միասին կարող ենք
կարևոր
1567 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-30 14:12
Քաղաքական

Քոչարյանի ստվերի հետ կռվելու Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հիվանդագին մոլուցքը հին պատմություն ունի․ Նաիրի Հոխիկյան

Քոչարյանի ստվերի հետ կռվելու Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հիվանդագին մոլուցքը հին պատմություն ունի․ Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանը գրում է․ «Քոչարյանի ստվերի հետ կռվելու Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հիվանդագին մոլուցքը հին պատմություն ունի։ Երկուսն էլ տարբեր ժամանակներում նվաստացվել են' մեկը ներքաղաքական, մյուսը' արտաքին քաղաքական ոլորտներում, ու հիմա երկուսն էլ անբուժելի տառապում են Քոչարյանի բարդույթով։

Նկատե՞լ եք, որ Նիկոլն ու իր ՔՊ-ն վերջին 2-3 տարիներին անընդհատ խոսում էին, թե Քոչարյանից բացի ով էլ ընդդիմադիր հայտ ներկայացնի, իրենց կհաղթի։ Բայց չնայած դրան, ցանկացած ուժեղ ընդդիմության միանգամից կպցնում են «Քոչարյանական» պիտակը։

Ինքս առնվազն 8 ամիս շփվում եմ Սամվել Կարապետյանի թիմի, այդ թվում' Նարեկ Կարապետյանի հետ։ Ներկա եմ եղել բազմաթիվ ոչ հրապարակային խոսակցությունների, բայց ոչ մի տեղում չեմ լսել Քոչարյանին աջակցելու կամ բերելու թեմա։

Մարդիկ իրենց անվտանգությունը, ունեցվածքը, կապերը դրել են վտանգի տակ, որ Հայաստանի համար փրկության դուռ բացեն։ Եթե Քոչարյանին բերելու նպատակ ունենային, այդ փողը հենց Քոչարյանի համար կծախսեին, ոչ թե զրոյից նոր ուժ կստեղծեին կամ կգնային ամիսներով բանտ նստեին, հետապնդումների ենթարկվեին»։

Ես հասկանում եմ, որ Քոչարյանի անունը անընդհատ տալով' Նիկոլ Փաշինյանը մարդկանց շանտաժ է անում ու փորձում այդկերպ պահել իշխանությունը։

Վստահ եմ, եթե Նիկոլի մոտ ընդդիմադիր աշխատող Արամ Սարգսյանը, ով ինքնահաստատվում է Քոչարյանի մասին ատելություն տարածելով, վաղը հանկարծ դառնա իսկական ընդդիմություն, Նիկոլը նրան էլ կանվանի «Քոչարյանական»:

Նիկոլն իր կյանքում ոչ մի հաջողված գործ չի արել, բացի Քոչարյանի անունից կախվելուց։