|
Փոխարժեքներ
13 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.09 |
| EUR | ⚊ | € 442.04 |
| RUB | ⚊ | ₽ 4.7177 |
| GBP | ⚊ | £ 501.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
«Հրապարակ» օրաթերթը գրել է․
«Հայ-ամերիկյան ջերմ ու ջերմացող հարաբերությունների մասին թմբկահարող արևմտամետները և իշխանավորները լռում են այն մասին, որ հունվարի 20-ին սպասվող ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությանը ՀՀ վարչապետը հրավիրված չէ:
Մինչդեռ մեծ թվով պետությունների ղեկավարներ Վաշինգտոնում ներկա կգտնվեն Թրամփի ինաուգուրացիային: Եթե հայ-ամերիկյան հարաբերություններն իրոք այդքան փայլուն են, ապա ինչու Նիկոլ Փաշինյանը չի հրավիրվել: Սա, ի դեպ, նաև ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի վատ աշխատանքի մասին է վկայում:
Իսկ ՔՊ- ում շատ գոհ են Լիլիթ Մակունցի աշխատանքից և նրան անգամ որպես օրինակ են բերում մյուս դեսպաններին»։