կարևոր
292 դիտում, 1 ժամ առաջ - 2025-11-12 18:40
Հասարակություն

Ձեր օրոք պետական պարտքն ավելի արագ է աճել, քան՝ տնտեսությունը․ Թադևոս Ավետիսյանը՝ ՔՊ-ին

«2023 թ.-ին աղքատության ցուցանիշը 23.5 % էր, որը մեկ տոկոսային կետով ավելին էր քան 2018 թվականի ցուցանիշը, ծայրահեղ աղքատների թիվը նույնպես 1 տոկոսային կետով բարձ է, քան 2018-ի ցուցանիշը»,-ԱԺ-ում 2026 թվականի բյուջեի քննարկման ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։

Նա նշեց, որ նախորդ օրը Վիճակագրական կոմիտեն հրապարակել է թվեր և փոքր տառերով ներքևը գրել, որ այդ ցուցանիշները համադրելի չեն նախորդ տարիների ցուցանիշների հետ՝ մեթոդական վերանայման հետևանքով։

«Բայց պարոն Թորոսյանը շտապեց և իր ֆեյսբուքյան էջում մեծ տառերով արդեն գրել է, որ 2 տոկոսային կետով նվազել է, բայց ինչո՞ւ, պարոն Թորոսյան, կարո՞ղ է 2 տոկոսային կետով չէ, այլ՝ 6 է, կարո՞ղ է 16 է, ինչու եք շտապում, կարող է աղքատությունը վերացել է։ Ինչո՞ւ եք ոչ համադրելի ցուցանիշներն իրար համադում և ձեր սիրած ժողովրդին մանիպուլյացիայի ենթարկում»-հայտարարեց Ավետիսյանը

Թադևոս Ավետիսյանը հայտարարեց, որ կառավարությունը չի կատարել իր ծրագրով խոստացած սոցիալական թիրախները;

«Ձեր խոստումը կատարելու համար ՀՀ կառավարությունը հաջորդ տարի միջին կենսաթոշակի չափը պետք է բարձրացնի 30-35 հազար դրամով, նվազագույն կենսաթոշակի չափը՝ 7-8 հազար դրամով, որովհետև պարենային զամբյուղի արժեքը 40 հազարից ավել է, իսկ նվազագույն աշխատավարձն էլ պետք է 75 հազարից 10 հազար ավել անել, որ հասնեք ձեր խոստացած 85 հազարը, չեք արել, որովհետև 2026 թվականի բյուջեում նման ձևակերպումներ ամրագրված չեն»,-ասաց Թադևոս Ավետիսյանը՝ հավելելով. «Պատը պրծավ, ձեր խոստումը չեք արել, եկեք ասեք՝ ինչու»։