|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Հրապարակ»-ը գրում է. «Կրկին Հայաստանում է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, որը երեկ հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ, սակայն նրա այցը Հայաստան, ինչպես տեղեկացրին մեր աղբյուրները, զուտ ընտանեկան է. երեկ «Բելաջիո» ռեստորանում Աբրահամյանները տոնել են իրենց եղբոր՝ ՀՀԿ-ական Գագիկ Աբրահամյանի (Բռլյանտի Գագո) ծննդյան 60-ամյակը:
«Ընտանիքը» չի ցանկացել որևէ քաղաքական ուժի՝ թե ՀՀԿ-ից, թե ԲՀԿ-ից, թե ՕԵԿ-ից, հրավիրել հոբելյանին մասնակցելու, ցանկացել է զուտ ընտանեկան միջավայր «ունենալ»: Հիշեցնենք, որ Աբրահամյան երեք եղբայրները «հավասարաչափ» բաշխված են այդ 3 կուսակցությունների «մեջ»: Ծննդյան տոնին մասնակցել են միայն Արա Աբրահամյանի հետ հատուկ այդ նպատակով Հայաստան ժամանած ռուս գործարարները»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։