|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
ՀՀ ֆինանսների նախագահ Գագիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով 2011թ. հոկտեմբերի 14-ի դատավճռով 14 տարվա ազատազրկման դատապարտված Գագիկ Մաթևոսյանի (Մուսկուլ Գագո) առողջական վիճակը գնալով վատթարանում է, սակայն «Նուբարաշեն» ՔԿՀ-ի վարչակազմը քայլեր չի ձեռնարկում նրան պատժի հետագա կրումից ազատելու ուղղությամբ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Մաթևոսյանի ներկայացուցիչ, փաստաբան Արթուր Գրիգորյանը` նշելով, որ ՔԿՀ պետին ուղղված իր հարցմանը մինչ այժմ չեն պատասխանել:
Նրա խոսքով` Մաթևոսյանի հիվանդությունը դասվում է ՀՀ կառավարության կողմից սահմանված` պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների շարքը: Նշենք, որ կալանավորը զրկված է ձախ աչքից, իսկ աջ աչքի տեսողության սրությունը, ըստ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի եզրակացության, չի գերազանցում 0,05-ը: Գրիգորյանի խոսքով` ինքը ներքին ինֆորմացիա ունի, որ ՔԿՀ-ն չի էլ պատրաստվում պատասխանել իր հարցմանը: Ըստ նրա` ՔԿՀ-ի վարչակազմը վախենում է, որ Գագիկի ազատ արձակումը մյուսների համար նախադեպ կդառնա:
«ՔԿՀ-ն դարձել է այն տեղը, որտեղ մարդուն բերում և հետ չեն տանում»,- նշեց նա:
Նշենք, որ դեռևս 2013-ի հոկտեմբերի 29-ին Գագիկ Մաթևոսյանի ներկայացուցիչը դիմել է Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` վերը նշված հիմքով պատժի հետագա կրումից ազատվելու պահանջով, սակայն դիմումը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ նման հարցով դատարան կարող է դիմել միայն ՔԿՀ-ի վարչակազմը: Այնուհետև պաշտպանը դիմել էր Վերաքննիչ դատարան, որը նույնպես մերժել էր բողոքը: Ներկայումս փաստաբանի դիմումը գտնվում է Վճռաբեկ դատարանում:
Գրիգորյանն այսօր հայտարարեց, որ, սպառելով մեր երկրում արդարության հասնելու բոլոր միջոցները, դիմելու են Եվրադատարան` խոշտանգումների արգելման հոդվածի հիմքով: Նա նաև նշեց, որ ՄԻԵԴ-ում միջնորդելու են, որ գործն արագացված ընթացակարգ կրի: