|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով մեղադրյալ Գարեն Աթաջանյանի պաշտպանի բողոքը և բեկանալ առաջին ատյանի դատարանի՝ Աթաջանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը երկարաձգելու վերաբերյալ որոշումը: Այս մասին Yerkir.am-ին հայտնեց Աթաջանյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ դատարանը նման որոշման է հանգել 6 դատական նիստից հետո և իր պաշտպանյալի նկատմամբ ընտրել այլ խափանման միջոց՝ ստորագրությունը չհեռանալու մասին:
Պաշտպանը հայտնեց, որ իր պաշտպանյալը ներկայումս «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում է և այնտեղից էլ այսօր ազատ է արձակվելու:
Նշենք, որ ներկայումս այս գործով կալանքի տակ է միայն գործով մեղադրյալ Հենրիկ Ավագյանը: Նրա և Գարեն Աթաջանյանի մասով գործն արդեն ուղարկվել է դատարան, իսկ գործով մյուս մեղադրյալների ՝ Արա Բուդաղյանի և Վիտալի Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդումը ԱԱԾ-ն դադարեցրել էր` արդարացման հիմքով:
Նշենք, որ գործով տուժող Սուրիկ Խաչատրյանը, ըստ Yerkir.am-ի տեղեկությունների, լուրջ առողջական խնդիրներ ունի և դեռևս բուժվում է: