կարևոր
580 դիտում, 1 ժամ առաջ - 2025-11-13 10:37
Հասարակություն

Նաթան սրբազանի ձայնագրության գործով այսօր ՔԿ–ում հարցաքննության են կանչվել ևս մի քանի հոգևորականներ

Նաթան սրբազանի ձայնագրության գործով այսօր ՔԿ–ում հարցաքննության են կանչվել ևս մի քանի հոգևորականներ

Armenia Sputnik-ի թղթակիցը հայտնում է, որ փաստաբանի հետ արդեն ՔԿ-ում է Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ տեր Եղիշե քահանա Բարսեղյանը։ Տեղում նաև Արագածոտնի թեմից մի քանի հոգևորականներ են, որոնք եկել են իրենց աջակցությունը հայտնելու հոգևոր եղբայրներին։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին տարածվել էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի և Գարեգին Բ-ի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանի 2023 թվականի հոկտեմբերին տեղի ունեցած խոսակցության ձայնագրությունը, որի բովանդակության վերաբերյալ հարուցվել է քրեական վարույթ, իսկ անձնական խոսակցության ձայնագրության տարածման վերաբերյալ Դատախազությունում հաղորդում էր ստացվել Հայ Առաքելական եկեղեցու շահերը ներկայացնող փաստաբան Արա Զոհրաբյանի կողմից: