|
Փոխարժեքներ
30 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.72 |
| EUR | ⚊ | € 444.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.7549 |
| GBP | ⚊ | £ 504.23 |
| GEL | ⚊ | ₾ 141.18 |
Նիկոլ Փաշինյանի և Ստեփան Ասատրյանի կողմից կրոնական ծեսի կատարմանը խոչընդոտելու, ինչպես նաև՝ Նաթան Սրբազանի հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու դեպքերի առթիվ քրեական վարույթ չի նախաձեռնվել։ Այս մասին լրագրողներին հայտնել են Քննչական կոմիտեից. ներկայացված 3 հաղորդումների վերաբերյալ կազմվել է չնախաձեռնման արձանագրություն եւ ուղարկվել հսկող դատախազի հաստատմանը։
Հիշեցնենք, որ Փաստաբան Արա Զոհրաբյանը հայտարարել էր, որ Ծեսի կատարումը խոչընդոտելը հանցագործություն է քրեական օրենսգրքով նախատեսված և այդ մասին հաղորդում էր ներկայացրել՝ պահանջելով քրեական վարույթ նախաձեռնել Նիկոլ Փաշինյանի և Ստեփան Ասատրյանի կողմից կրոնական ծեսի կատարմանը խոչընդոտելու նախապատրաստության համար։
Արա Զոհրաբյանը ներկայացրել է հաղորդում հանցագործության մասին՝ կապված Նաթան Սրբազանի հեռախոսային խոսակցության գաղտնիությունը խախտելու հետ: Զոհրաբյանը չէր բացառել, որ հնարավոր է նաև, որ այդ խոսակցությունները մոնտաժված և փոփոխված լինեն, միևնույն ժամանակ արձանագրել էր, որ ինքնին գաղտնիության խախտման փաստը խնդրահարույց է:
ՀՀ քրեական օրենսգրքի 206-րդ հոդվածը հանցագործություն է համարում մարդու նամակագրության, հեռախոսային խոսակցությունների և հաղորդակցության այլ ձևերի գաղտնիությունն ապօրինի խախտելը։ Ներկայացված երեք հաղորդումների վերաբերյալ էլ քրեական վարույթ չի նախաձեռնվել։