կարևոր
2008 դիտում, 4 ժամ առաջ - 2025-10-29 19:24
Հասարակություն

Վաղարշապատում ընտրությունների նախաշեմին ՔՊ-ի կողմից բարեգործության արգելքը խախտելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Վաղարշապատում ընտրությունների նախաշեմին ՔՊ-ի կողմից բարեգործության արգելքը խախտելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Վաղարշապատում ընտրությունների նախաշեմին ՔՊ-ի կողմից բարեգործական միջոցառում իրականացնելու վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Հակակոռուպցիոն կոմիտեից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ քրեական վարույթը նախաձեռնվել է՝  ՀՀ քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին՝ Վաղարշապատում ավագանու ընտրությունների նախընտրական քարոզչության փուլի մեկնարկից 1 օր առաջ գյուղերից մեկում բարեգործական միջոցառում էր իրականացվել, որին մասնակցել էին իշխող ուժի ցուցակում ընդգրկված անձինք։ Բաժանվել էին նվերներ, մատուցվել սնունդ։ «Ականատես» դիտորդական կազմակերպությունը փաստի առնչությամբ հաղորդում էր ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազություն, որտեղից նյութերն ուղարկվել էին Հակակոռուպցիոն կոմիտե։

Աղբյուր՝ Փաստինֆո