|
Փոխարժեքներ
12 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.09 |
| EUR | ⚊ | € 442.04 |
| RUB | ⚊ | ₽ 4.7177 |
| GBP | ⚊ | £ 501.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Փաստաբան Արա Զոհրաբյանը այսօր հայտնել է, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից և Արագածոտնի թեմից ավելի քան 8 հոգևորական կանչվել են ՀՀ Քննչական կոմիտե։ Նրա խոսքով՝ նրանց ՔԿ են կանչել Նաթան Սրբազանին առնչվող ձայնագրության հետ կապված քրեական վարույթի շրջանակում։ Փաստաբանը նշել է, որ Քննչական կոմիտե կանչվել են ոչ միայն քահանաներ, այլև բարձրաստիճան հոգևորականներ։
5-րդ ալիքին տված հարցազրույցում Արա Զոհրաբյանը եղածը որակել է՝ Եկեղեցու գործերին միջամտություն ու համարել բացահայտ անօրինական գործընթաց։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Քննչական կոմիտե են հրավիրվել Հայր Շնորհքը, Տեր Մուշեն, Տեր Մկրտիչը, Տեր Զորայրը, Մուշեղ սրբազանը (Մայր Աթոռ), Հայր Ռուբենը (Մայր Աթոռ)։