կարևոր
628 դիտում, 1 ժամ առաջ - 2025-12-27 12:45
Հասարակություն

Թող Տերը զորացնի Սրբազանին՝ շարունակելու իր ծառայությունը․ Մհեր Մելքոնյանը շնորհավորել է Միքայել Սրբազանին

Թող Տերը զորացնի Սրբազանին՝ շարունակելու իր ծառայությունը․ Մհեր Մելքոնյանը շնորհավորել է Միքայել Սրբազանին

ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը շնորհավորել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ծննդյան տարեդարձը։

«Այսօր Գերաշնորհ Տ.Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ծննդյան օրն է։

Ի սրտե շնորհավորում եմ Սրբազանին՝ մաղթելով առողջություն, աննկուն կամք և աստվածաշնորհ զորություն՝ շարունակելու իր առաքելությունը մի ժամանակաշրջանում, երբ հավատը, ազգային հիշողությունն ու ինքնությունը պահանջում են ոչ թե ձևականություն, այլ հստակություն և խիզախություն։ Նրա տարիների գործունեությունը կարևոր ներդրում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պատմական առաքելության շարունակականության, ազգային ինքնության ամրապնդման և սերունդների հոգևոր դաստիարակության գործում։

Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն այն նվիրյալ հոգևորականներից է, ովքեր իրենց խոսքով և գործով հիշեցնում են, որ ազգը չի կարող գոյատևել առանց հավատքի, իսկ պետությունը՝ առանց հոգևոր հենասյունի։ Նրա ձայնը եղել է ոչ թե հարմարեցված ժամանակին, այլ ուղղված պատմությանը և ապագա սերունդներին։

Թող Տերը զորացնի Սրբազանին՝ շարունակելու իր ծառայությունը՝ որպես հավատքի, ազգային արժանապատվության և համազգային պատասխանատվության անզիջում պաշտպան՝ ի շահ Հայաստանի և ողջ հայության հարատևության։

Աստված օգնական, Սրբազան Հայր.....»։