|
Փոխարժեքներ
09 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.97 |
| EUR | ⚊ | € 448.2 |
| RUB | ⚊ | ₽ 4.8745 |
| GBP | ⚊ | £ 514.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.6 |
Արագածոտնի թեմի հոգևորական Մանուկ քահանա Զեյնալյանը գրում է.
«Սիրելինե՛ր, վաղը Սուրբ Ղեւոնդյան քահանաների պանծալի տոնն է։ Որդիական սիրով և խոնարհ սրտով շնորհավորում եմ Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ հայ հոգեւոր կյանքի բարձրագույն պահապանին ու մեր սրբազան ավանդության կենդանի շարունակողին։ Թող Տերը զորացնի և անսասան պահի Հայոց Հովվապետի սուրբ ծառայությունը՝ ի փառս Աստծո և ի պահպանություն մեր ազգի։
Ապա՝ աղոթքով և հավատարմությամբ շնորհավորում եմ նաև իմ Թեմի Առաջնորդին՝ Մկրտիչ Սրբազանին, ով ապօրինաբար բանտարկված է։ Թող նրա խաչը դառնա հաղթության նշան, նրա համբերությունը՝ սրբության պսակ, և նրա նեղությունը՝ օրհնության դուռ մեր ժողովրդի համար։
Սրբոց Ղեւոնդյանց քահանաները մեզ հիշեցնում են, որ ճշմարիտ քահանան չի լռում, երբ վտանգված է հավատը, չի նահանջում, երբ ծանր է ճանապարհը, և չի վախենում, երբ ճշմարտության գինը Սուրբ Խաչն է։
Թող նրանց բարեխոսությամբ Հայոց Եկեղեցին մնա անսասան, հոգեւորականությունը՝ մաքուր ու քաջ, իսկ ժողովուրդը՝ հավատքով ամուր։
Սրբոց Ղեւոնդյանց բարեխոսությամբ՝ թող Տերը պահապան լինի մեր Եկեղեցուն։ Ամեն»։