կարևոր
856 դիտում, 2 ժամ առաջ - 2026-02-14 21:09
Հասարակություն

Մինչև վերջ՝ հավատքով ամուր, սիրով անխախտ, և հույսով՝ անսասան․ Տեր Մանուկ քահանա Զեյնալյան

Մինչև վերջ՝ հավատքով ամուր, սիրով անխախտ, և հույսով՝ անսասան․ Տեր Մանուկ քահանա Զեյնալյան

Տեր Մանուկ քահանա Զեյնալյանն իր ու մյուս հոգևորականների կողմից զորակցություն է հայտնել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին.

«Վեհափառ Տեր, Ձեր զավակները միշտ ձեր կողքին են՝ աղոթքով, հավատքով ու համբերությամբ զինված։

Մենք կանգնած ենք Ձեր կողքին ոչ միայն խոսքով, այլ սրտի խորքից՝ որպես Ձեր հոգևոր ընտանիք, որը չի լքում իր Հայրապետին ո՛չ փորձության, ո՛չ նեղության պահին։

Ձեր աղոթքն ու հայրական օրհնությունը մեր ուժն են, իսկ Ձեր հաստատուն ընթացքը՝ մեր քաջալերությունը։

Թող Տերը զորացնի Ձեզ, հաստատուն պահի Ձեր սուրբ գահը  և Ձեր միջոցով խաղաղություն ու զորություն պարգևի մեր Սուրբ Եկեղեցուն և հավատավոր ժողովրդին։

Մենք Ձեր կողքին ենք՝ միշտ, մինչև վերջ, հավատքով՝ ամուր, սիրով՝ անխախտ, և հույսով՝ անսասան»։