|
Փոխարժեքներ
12 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.09 |
| EUR | ⚊ | € 442.04 |
| RUB | ⚊ | ₽ 4.7177 |
| GBP | ⚊ | £ 501.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Ժողովրդավարական թիկնոցով ապրում ենք չեկիստական, բոլշևիկյան երկրում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ռուբեն վարդապետ Զարգարյանը՝ ՔԿ-ում հարցաքննությունից հետո։
«Այս ամենն ինձ հիշեցնում է 1920-ական թվականների սկիզբը։ Այսօր հենց կարդում է Գևորգ Ե-ի կոնդակը՝ այն ժամանակվա Շիրակի թեմի առաջնորդի կարգալուծության վերաբերյալ։ Կոնդակը կա, կհրապարակենք՝ կտեսնեք։ Կտեսնեք, թե ինչպես է բոլշևիկյան այդ շրջանը համապատասխանում ազատ, անկախ, 21-րդ դարում՝ ժողովրդավար Հայաստանում այսօրվա իրավիճակին»,- ասաց Հայր Ռուբենը։
Հարցին՝ պետք չե՞ն բարեփոխումներ Մայր Աթոռում՝ Հայր Ռուբենը պատասխանեց՝ եթե չխանգարեն, ապա՝ կլինի, բարեփոխումները պարտադրանքով չեն արվում, այլ՝ ազատության մեջ, ներքին մղումով, ժամանակը հաշվի առնելով, բազմաթիվ հանգամանքներ մղում են, որ գնան բարեփոխումների։ Հայր Ռուբենի գնահատմամբ՝ բարեփոխումների կարիք միշտ կա, նույնիսկ՝ արմատական բարեփոխումների, բայց դա չպետք է պարտադրանքով լինի, դա պետք է լինի ներքին մղումով, ռեսուրսների գնահատմամբ և պատմական ժամանակը հաշվի առնելով։
Անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, թե հավատացյալն է որոշում՝ եկեղեցում պատարագի ժամանակ ծափահարի՞, թե ոչ՝ Հայր Ռուբենը նշեց․ «Եկեղեցին «չուլանանոց» չէ ձեզ համար, այդ թվում նաև՝ այդպիսի չուլանանոց»։ Հայր Ռուբենը հիշեցրեց, որ տարիներ առաջ Մայր տաճարում երգչախումբ էր ժամանել արտերկրից, շարականներ էին երգում, վերջում՝ ինքնաբուխ ծափեր են առաջացել, ինչը քննադատվել է, այդ մարդիկ էլ՝ ընդունել են, մեզ մոտ դա ընդունված չէ։ Բացի այդ, խնդիր է, թե ում են ծափահարում, ինչ արարողություն է, ինչ միջոցներով, լուրջ չէ։