կարևոր
1132 դիտում, 2 ժամ առաջ - 2025-12-10 19:00
Հասարակություն

Հայր Սուրբը պատերազմի առաջին իսկ օրը մեկնեց Արցախ՝ զենքը ձեռքին մյուս հոգևորականների հետ Հայրենիքը պաշտպանելու․այսօր անհետ կորած Հայր Մկրտչի ծննդյան օրն է

Հայր Սուրբը պատերազմի առաջին իսկ օրը մեկնեց Արցախ՝ զենքը ձեռքին մյուս հոգևորականների հետ Հայրենիքը պաշտպանելու․այսօր անհետ կորած Հայր Մկրտչի ծննդյան օրն է

Այսօր Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի զինվորյալ միաբան Հոգշ․ Տ․ Մկրտիչ աբղ․ Կարապետյանի ծննդյան օրն է։  Այս մասին հայտնում է Հայր Զաքարիան։ 

« Հայր Սուրբը պատերազմի առաջին իսկ օրը մեկնեց Արցախ՝ զենքը ձեռքին մյուս հոգևորականների հետ Հայրենիքը պաշտպանելու համար։ Նա գնաց քաջ նախնիների կանչով ու դարձավ շատերի ոգեշնչման աղբյուրը և փրկօղակը:

 Ո՞ւր է մեր եղբայրը... չգիտենք... նահատակվե՞լ է, գերեվարվա՞ծ է...: Սպասում ենք Աստծո հրաշքին և նրա վերադարձին...

 Թող Աստված պահապան լինի Բաքվի բանտերում հայտնված Արցախի ռազմաքաղական ղեկավարությանը, ռազմագերիներին ու անհետ կորածներին»,- գրել է Հայր Զաքարիան։