|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Հրապարակ» օրաթերթը գրում է.
Երեկ մինչեւ կեսօր Նիկոլ Փաշինյանն այցելել էր ԱԺ եւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ այգում ծաղիկներ էր դրել 1999 թ․ հոկտեմբերի 27-ի զոհերի հուշակոթողին: Իսկ մեկ օր առաջ խորհրդարանի պաշտոնական կայքում անոնսել էին, որ Հոկտեմբերի 27-ի հիշատակի միջոցառումը կկայանա ժամը 15.00-ին: Պարզ չեղավ, թե ինչու ՀՀ վարչապետը չի ցանկացել հանդիպել զոհվածների հարազատներին եւ ԱԺ բակ մտնելու իրավունք ունեցող սահմանափակ թվով մարդկանց: Մեզ կառավարությունից հոդաբաշխ բացատրություն չտվեցին: Միայն տեղեկացանք, որ խորհրդարանում էլ նրա այցի մասին տեղեկացել են այցից «հինգ պակաս»։ Ակնհայտ է, որ նա խուսափում է մարդաշատ միջոցառումներից, տհաճ հարցերից եւ անվտանգության հետ կապված մտավախություններ ունի, չնայած նրա անվտանգությունն ապահովում են մի քանի հարյուր թիկնապահներ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում