|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Իրանի Բենդեր Աբաս քաղաքի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին և երկրի կառավարությանը: Այս մասին ՀՀ ԱԳՆ-ն գրառում է կատարել X-ի միկրոբլոգում:
«Խորապես վշտացած ենք Բենդեր Աբաս քաղաքում տեղի ունեցած ողբերգական պայթյունից, որը բազմաթիվ զոհերի պատճառ է դարձել։ Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Իրանի կառավարությանը և բարեկամ ժողովրդին, ինչպես նաև զոհվածների ընտանիքներին և հարազատներին: Տուժածներին՝ շուտափույթ ապաքինում»,- ասված է գրառման մեջ: