կարևոր
3103 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-19 13:00
Հասարակություն

Անդառնալի կորստի այս ծանր պահին մենք ձեզ հետ ենք. Արցախի ԱԺ նախագահը ցավակցություն է հայտնել Հայաստանում 15 զինծառայողի ողբերգական մահվան համար

Անդառնալի կորստի այս ծանր պահին մենք ձեզ հետ ենք. Արցախի ԱԺ նախագահը ցավակցություն է հայտնել Հայաստանում 15 զինծառայողի ողբերգական մահվան համար

Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ցավակցություն է հայտնել Հայաստանի Հանրապետության զորամասերից մեկի ինժեներասակրավորային վաշտի կացարանում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ:

Արցախի ԱԺ նախագահի ցավակցական խոսքի մեջ, մասնավորապես, ասված է.

«Ցավով տեղեկացանք այս գիշեր Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի ՀՀ ՊՆ N զորամասում հրդեհի պատճառով տեղի ունեցած ողբերգական դեպքի մասին, որը 15 զինծառայողի մահվան և 3-ի՝ վիրավորման պատճառ է դարձել: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի բոլոր պատգամավորների և անձամբ իմ անունից մեր խորին ցավակցությունն ու զորակցությունն ենք հղում Հայաստանի Հանրապետության մեր հայրենակիցներին և զոհվածների հարազատներին, կիսում կորստյան ծանր վիշտը՝ մաղթելով ոգու ամրություն, համբերություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:

Անդառնալի կորստի այս ծանր պահին մենք ձեզ հետ ենք: Աստված զորավիգ համայն հայությանը»: