|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մոսկվան հնարավոր է պահանջի, որ Թուրքիան փոխհատուցում տա А321-ի կործանման հետևանքով զոհվածների հարազատներին, եթե հաստատվի տեղեկությունը, որ թուրքական «Գորշ գայլեր»-ը մասնակցություն են ունեցել ռուսական օդանավում ահաբեկչությունը կազմակերպելուն. հայտնում է РИА Новости-ն: Այդ մասին հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Վիկտոր Օզերովը:
Հիշեցնենք, որ Коммерсантъ-ը, վկայակոչելով ռուսական հատուկ ծառայություններում իր աղբյուրները, գրել էր, որ Եգիպտոսում Airbus A321 օդանավում ահաբեկչություն կազմակերպելու հետ կարող են կապ ունենալ «Գորշ գայլեր» թուրքական ազգայնամոլ խմբավորման գրոհայինները։