|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մոսկվայի հետ խաղաղության բանակցությունների դադարեցման մասին խոստովանությունը ցույց է տալիս Կիևի կողմից խաղաղության ցանկության բացակայությունը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան՝ պատասխանելով «Իզվեստիա»-ի հարցին։
«Սա խոստովանություն է, որ Զելենսկիի ռեժիմը խաղաղության որևէ անկեղծ ցանկություն ցուցադրելու մտադրություն չուներ»,- նշել է Զախարովան։
Ավելի վաղ Կիևը հայտարարել էր, որ Ռուսաստանի հետ խաղաղության բանակցությունները դադարեցվել են մինչև տարեվերջ՝ «առաջընթացի բացակայության» պատճառով։ Ուկրաինայի փոխարտգործնախարար Սերգեյ Կիսլիցան պնդել է, որ Մոսկվան, իբր, անտեսել է կառուցողական երկխոսության փորձերը՝ սահմանափակվելով «պաշտոնական առաջարկներով» և չկարողանալով ձեռնարկել կոնկրետ քայլեր։