կարևոր
952 դիտում, 1 ժամ առաջ - 2025-11-12 17:03
Քաղաքական

Մեխակյանի վարկանիշը բարձրացնելու նպատակով իշխանությունը որոշել է «փիղ ծնել». Տաթևիկ Վիրաբյան

Մեխակյանի վարկանիշը բարձրացնելու նպատակով իշխանությունը որոշել է «փիղ ծնել». Տաթևիկ Վիրաբյան

44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Վիրաբյանի քույրը՝ Տաթևիկ Վիրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ ՔՊ-ն Վաղարշապատում ներքին հարցում է անցկացրել նոյեմբերի 16-ի ՏԻՄ ընտրություններին ընդառաջ և, մեղմ ասած, ոգևորիչ արդյունքներ չի գրանցել։

Անգամ վարչական ռեսուրսի, զանազան ապօրինությունների հաշվարկով էլ գիտակցել են, որ ՔՊ թեկնածու Արգիշտի Մեխակյանի գործերը այդքան էլ լավ չեն, և նա հաղթանակից հեռու է այնքան, ինչպես խոզը՝ ծանրաձողից…

Վարկանիշը բարձրացնելու նպատակով իշխանությունները «шеф, всё пропало, гипс снимают, клиент уезжает» գործելավոճի շրջանակներում որոշել են «փիղ ծնել»․ ամենասկզբում իրենց պաստառների վրա մեծ տառերով նշվում էր կուսակցության անունը՝ «Քաղաքացիական պայմանագիր», հիմա մնացել է փոքրիկ ձեռքսեղմման լոգոն, փոխարենը մեծ տառերով գրվում է «Մեխակյան»։

Դա ձեզ չի օգնելու, ձեզ ոչինչ չի փրկելու, քանի որ, ինչքան էլ «լողանաք», նույն ազգադավ դավաճաններն եք»։