|
Փոխարժեքներ
03 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.24 |
| EUR | ⚊ | € 442.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.904 |
| GBP | ⚊ | £ 502.97 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Վիրաբյանի քույրը՝ Տաթևիկ Վիրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ Հայաստանում թանկացումները հասել են ռեկորդային մակարդակի՝ այստեղ գները եվրոպական են, իսկ աշխատավարձերը՝ աֆրիկյան։
Նա մանրամասնում է․ «Դրա փոխարեն ՔՊ-ն հարստանումա, նրանց բարեկամներն ու ընկերները շքեղ տներ են գնում Երևանում, այլ երկրներում, վարում են 200 հազար դոլարանոց մեքենաներ։
Այն մարդիկ, որ նիսյայով գարեջուր էին խմում փաբերում, սեփական կատու չունեին և ման էին գալիս տրեխներով, այսօր իտալական կոշիկներով են և մի քանի հազար դոլարանոց ժամացույցներով։ Միթե սրա համար էին հազարավոր մարդիկ 2018-ին փողոց փակում՝ իհարկե ոչ։
Նիկոլն ու թիմը, ինչպես միշտ խաբեցին ՀՀ ընտրողներին։ 2026թ․-ը լավագույն պահն է ստի թագավորներին հեռացնելու համար։ Քվեարկելով ՔՊ-ի օգտին ՀՀ քաղաքացիներ ջան դուք ձայն եք տալիս հօգուտ Ալիևի»»։